«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն օպերատիվ–հետախուզական մարմինների հետ գաղտնիության հիման վրա ոչ միայն համագործակցող, այլ նաև ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱԾ անձանց մասին տեղեկությունները հանդիսանում են ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ:
Այս կարգադրման գլխավոր նպատակներից մեկն այն է, որ ցանկացածը, որը համաձայնում է ի շահ պետության համագործակցել, օրինակ՝ ԱԱԾ–ի հետ, համոզված ու երաշխավորված լինի, որ երբևէ իր համագործակցության մասին տվյալները որևէ անձի հայտնի չեն լինելու։ Ավելին, պրակտիկայում ցանկացած «օպեռի» համար իր հետ գաղտնի համագործակցող անձի տվյալների պաշտպանությունը մասնագիտական արժանապատվության հարց է։
Նախ մի կողմ թողնենք, որ Եզրաս սրբազանը, եթե այդ փաստաթուղթն իրական է, ապա գործել է հանուն իր պետության անվտանգության և սա հնարավոր չէ քննադատել։ Բայց, այս պայմաններում, երբ ԱԱԾ–ն կարող է պարզապես քաղաքական իշխանության հրահանգով ստանալ և հրապարակել գաղտնիության ռեժիմում համագործակցած անձի տվյալները, ապա ի՞նչ եք կարծում, սրանից հետո որևէ մարդ կվստահի՞ ձեզ, կհամագործակցի՞ ձեզ հետ։
Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ավելի արդյունավետ եղանակով ինչպես կարելի է քանդել պետական անվտանգության համակարգը»։




















