top of page

Վաղը մեկնարկելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ

Վաղը՝ օգոստոսի 12-ին ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (հասցե՝ Նազարբեկյան 40), մեկնարկելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ։  Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:«Նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։ 4 մեղադրյալ գտնվում է բանտային կալանքի տակ, 8-ը՝ տնային կալանքի, 2-ը՝ վարչական հսկողության, 2-ը՝ բացակայելու արգելքի։ Նիստը նախագահելու է դատավոր Արամայիս Ասատրյանը»,- հայտնել է նա։

Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Պետրոսյանին, Վաչիկ Խաչատրյանին , Կարմեն Մնացականյանին, Արմենակ Խաչատրյանի,Լևոն Սաֆարյանին, Ավետիք Ջիլավյանին , Սամվել Բաղդասարյանին, Տիգրան Սարիբեկյանին, Նաիրա Մինասյանին,Երվանդ Աղաբալյանին, Հարություն Մելիքյանին, Արմեն Հովսեփյանին, Կոնստանտին Տեր-Մովսեսյանին, Տիգրան Կլեկչյանին, Սևակ Սիմոնյանին առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով: Մեղադրյալներից միայն Էդգար Յուխանաևն է մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի ` զանգվածային անկարգությաններին մասնակցելու հատկանիշներով:

bottom of page