top of page

Սարալանջի պողոտայում բшխվել են 4 մեքենա

14 hours ago
1 min read

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Սարալանջի պողոտայում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Մխիթար Բ․-ի վարած «Nissan» մակնիշի, Երևանի բնակիչներ 47-ամյա Վարդգես Պ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 36-ամյա Հովհաննես Ե․-ի վարած «Nissan» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 18-ամյա «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։



Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Հարությունյանի գլխավորությամբ։

 
 
1/3115
bottom of page