top of page

Ես չեմ ուզում Փաշինյանն իմ հանդիսատեսը դառնա, ինձ համար նա չի կարող հանդիսատես լինել. Լևոն Հարությունյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 5 hours ago
  • 1 min read
ree

Հայրենիքին պետք չի աջակցել, պետք է լինել հայրենիքի կողքին։ Հայրենիքն այնքան ուժեղ է, որ այսօր կան մարդիկ, արդեն այդ հայրենիքը թուլացնում են: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասել է դերասան Լևոն Հարությունյանը: 

Նա նշել է, որ իր համար ցավալի է իշխանության վերաբերմունքը եկեղեցու հանդեպ:  

«Եթե այսօր եկեղեցում կա այդ տեսակը, երևի ճիշտ է մաքրել, մաքրել, պահել այն մաքուր իսկականը, որը կապ ունի Աստծո հետ։ Նախ իրենք չգիտեն Աստծո ուժը: Այսօր մեր երկրի վարչապետը ժամանակ առ ժամանակ իրեն համեմատում է Հիսուսի հետ ու դա շատ ծիծաղելի է՝ ինչեր է խոսում, ինչ է ասում: Ես ուզում եմ, որ մեր հանրությունը ուշքի գա, հասկանան, իրենց երկրի ղեկավարը ոնց է խոսում»,-ասել է դերասանը:

Դիտարկմամը, թե վարչապետն արդեն սկսել է ներկայացումները խմբագրել, Հարությունյանն արձագանքել է.

«Իհարկե խմբագրում է իր նախարարուհու հետ, որը չունի լոգիկա, որ այսօր վարչապետի հետ միասին վարք են դուրս գրում, որ ժողովուրդը հեծանիվ առնի։ Սա է մշակույթի նախարարության գործունեությունը։ Ի՞նչ ես խոսում, երբ որ ուզում ես ժողովրդին հեծանիվ առաջարկես, բայց հեծանվի ճանապարհ չկա, պարոն վարչապետ: Միգուցե պարոն Ավինյանի հետ այդ ճանապարհները հասկանա՞ք: Այս մարդկանց վրա վաղը մյուս օրը հեծանիվ եք ծախելու, հետո որտե՞ղ ենք քշելու»:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք դերասանը ներկայացում կբեմադրեր վարչապետի համար, նա ասել է, որ ոչ: 

«Ես չեմ ուզում ինքն իմ հանդիսատեսը դառնա: Ինքն ինձ համար չի կարող  հանդիսատես լինել»,-եզրափակել է նա:

 
 
1/2423
bottom of page