«Սա արհավիրք է, եթե ուզեն, դիմակավորված անձին կբռնեն»․ Շողիկ Գրիգորյան
Sep 25, 2025
1 min read

«Սա արհավիրք է»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փարաքար համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը՝ ասաց նրա ուսուցչուհին՝ Շողիկ Գևորգյանը՝ հիշելով՝ կիրթ ու բանիմաց աշակերտ է եղել, լավ, նրբանկատ մարդ։
Անդրադառնալով դիտարկմանը, որ այդ հանցագործության իրականացման համար դեռևս ձերբակալված անձ չկա՝ ուսուցչուհին ընդգծեց․ «Եթե ուզենան բռնել սպանությունը կատարած դիմակավորված անձին, ինչքա՞ն ժամանակ կտևի, մեկ օր։ Որ ուզենան, կբռնեն»։




















