top of page

«Խնդրեց իր անունից փոխանցել․ «Ես «զադնի» չունեմ, մինչև վերջ պայքարելու եմ»»․ Նարեկ Մալյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 28
  • 1 min read
ree

«Ինքնաթիռով գալիս ինձ խնդրեց իր անունից փոխանցել․ «Ես չեմ հանձնվելու, ես հետադարձ, այսպես ասած, «զադնի» չունեմ»»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, ով ինքնաթիռում եղել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի հետ և քիչ առաջ տեսանյութէր հրապարակել նրան կալանավորելու վերաբերյալ։

«Գնալու եմ մինչև վերջ։ Եթե կլինեն մարդիկ, ովքեր անկեղծ կուզենան միանալ և մնալ պայքարում, ես պատրաստ եմ այդ մարդկանց հետ մինչև վերջ պայքարել․ այսինքն՝ հետադարձ ես չունեմ»,- Մալյանի փոխանցմամբ՝ նշել է Համբարձումյանը։

 
 
1/2482
bottom of page