top of page

«Մարդիկ ավելի ոգևորված օգնում են զինվորների վերականգնողական կենտրոններին, քան առաջնագծի ուժեղացման աշխատանքներին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր իրականության մեջ մարդիկ ավելի սրտացավ ու նվիրված են վիրավոր ու հաշմանդամ զինվորների, քան սահմանին կանգնած զորքի համար։ Մարդիկ ավելի ոգևորված օգնում են վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոններին, քան առաջնագծի ուժեղացման աշխատանքներին։


Սիրելի հայրենակիցներ, եթե մենք մեր հնարավորությունները ներդնենք մեր բանակի ուժեղացման գործին, ապա, հավատացեք, վիրավոր զինվորներին օգնելու և ընդհանրապես, վերականգնողական կենտրոնների կարիք չենք ունենա։ Որովհետև ուժեղ բանակը վիրավորներ քիչ է ունենում։


Սովորենք պատճառները հետևանքներից տարբերել ու վերացնել պատճառը, ոչ թե հետևանքը»։

1/1970
bottom of page