top of page

Իշխանությունը կանոնակարգված առաջ է շարժվում՝ թիրախnւմ պահելով նախկին նախագահներին, Մայր Աթոռը, քաղաքական դաշտի առաջին պլանում դիրքավորված գործիչներին. Աբրահամյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 30
  • 1 min read
ree

Քաղաքական դաշտում իշխանության առաջադրած «մարտերն առանց կանոնների» մոտեցումը որևէ մեկին չի շրջանցելու, նույնիսկ այն անձանց, ովքեր արտաքուստ չեզոք/պասիվ կեցվածք են ընդունել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունն ունի սահմանված առաջնահերթություններ և կանոնակարգված առաջ է շարժվում, թիրախում պահելով նախկին նախագահներին, Մայր Աթոռը, քաղաքական դաշտի առաջին պլանում դիրքավորված գործիչներին, համայնքներում հեղինակություն ունեցող անձանց, ղեկավարներին:

Որքան իշխանությունը փորձում է «անտեսելու տալ» Դավիթ Համբարձումյանի շուրջ տեղի ունեցողը կամ ցույց տալ, թե իրականում դա սովորական գրոհ է եղել, մեկ է` աղմուկն ու դրան հաջորդող իրադարձություններն ու դրանում իշխանության նյարդային արձագանքները հակառակի մասին են խոսում:

Փաշինյանը մշտապես գործում է վա բանկի տրամաբանության ներքո, ինչը մի կողմից կասկածի տակ է դնում հանրային շահը, մյուս կողմից լարված, ատելություն և թշնամություն պարունակող մթնոլորտ ապահովում ներհասարակական հարաբերություններում»,-գրել է Աբրահամյանը։

 
 
1/2519
bottom of page