top of page

Էրդողանը Նեթանյահուի պատճառով քիչ է մնացել հրաժարվեր մասնակցել Գազայի խաղաղության գագաթնաժողովին. ԶԼՄ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 13 hours ago
  • 1 min read
ree

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսի իշխանություններին տեղեկացրել է, որ չի մասնակցի Գազայի գագաթնաժողովին, եթե ներկա լինի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Անադոլու պետական գործակալության տվյալներով՝ Էրդողանին տեղափոխող ինքնաթիռը Շարմ էլ Շեյխին մոտենալիս անցել է թռիչքուղու կողքով, որոշ ժամանակ գտնվել է Կարմիր ծովի օդային տարածքում, ինչից հետո բարեհաջող վայրէջք է կատարել:

Թուրքիայի նախագահի աշխատակազմը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ միջադեպի պատճառների մասին որևէ տեղեկություն չունի։

Թուրքական  Ülke TV հեռուստաալիքի խմբագիրը նույնպես հայտնել է տեղի ունեցածի մասին, նշելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ էր չեղարկել Եգիպտոս իր այցը և վերադառնալ տուն, եթե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մասնակցեր այնտեղ նախատեսված խաղաղության գագաթնաժողովին:



Որոշ ժամանակ անց, երբ եգիպտական կողմը վստահեցրեց, որ Իսրայելի վարչապետը չի մասնակցի հանդիպմանը, թուրք առաջնորդի ինքնաթիռը վայրէջք կատարել Շարմ էլ Շեյխում։

 
 
1/2401
bottom of page