Նարեկ Օհանյանը ՔԿՀ-ում բռնության է ենթարկվել
Oct 13, 2025
1 min read

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնության են ենթարկել: Այս մասին հայտնում է «ԱրմԼուր»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Տեղեկությունների համաձայն, երբ Օհանյանին բոլորին հայտնի «կարանտինից» տարել են ընդհանուր խուց, այնտեղ էլ նրան բռնության են ենթարկել: Արդյունքում քրեակատարողական հիմնարկի ղեկավար կազմը, հասկանալով, որ նրա կյանքը վտանգված է, Օհանյանին կրկին տեղափոխել են մենախուց:
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը լրատվականին ճշտող հարցերին ի պատասխան հայտնել է, որ իրավասություն չունի նման տեղեկություն հայտնելու։




















