top of page

«Մարդասպանն ամեն տեղ հայտարարել է, որ սպանելու է․ ինչո՞ւ չեն դիմել ոստիկանություն»․ Արթուր Գևորգյան

Oct 15, 2025
1 min read

Քանդակագործ Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրեմն արամուսցի մարդասպանն ունեցել է 10 հոգանոց ցուցակ ու ամեն տեղ հայտարարել, որ սպանելու է։ ( Ըստ շրջանառվող լուրերի)


Թմրամոլ մարդասպանը սառնասրտորեն սպանել է դաշտում գտնվող ամուսիններին և դա արել դաժանաբար։


Մի հատ էլ ցուցակից դուրս սպանել ևս երկու հոգու։


Զե՞նք․ ով է տվել։


Եթե անգամ իրավապահ համակարգը չի նկատել էսքանը, հասարակությունն ի՞նչ է մտածել։ Սպանվողներն ինչո՞ւ չեն դիմել ոստիկանություն։


Էս ողբերգությունը լայն հանրության կողմից բավարար ուշադրության չարժանացավ։ Բայց նման դեպքերը հիմա քիչ չեն։


Եվ ամեն սպանության մեջ զենք է հիշատակվում»։

 
 
1/3083
bottom of page