top of page

Պորտուգալիայի հավաքականը հուշարձան է տեղադրել ավտովթարի հետևանքով զոհվшծ Ժոտայի հիշատшկին

Sep 3, 2025
1 min read

Պորտուգալիայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտնել է ազգային հավաքականի խաղացող Դիոգու Ժոտայի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման մասին: Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Հուշարձանը տեղադրվել է հավաքականի բազայում: Սեպտեմբերի 2-ին ազգային հավաքականի խաղացողները հարգանքի տուրք են մատուցել Ժոտայի, նրա եղբայր Անդրե Սիլվայի և հավաքականի նախկին խաղացող Ժորժե Կոշտայի հիշատակին, ով մահացել է օգոստոսին:

Հուլիսի 3-ին 28-ամյա Ժոտան և նրա 25-ամյա եղբայրը զոհվել են Իսպանիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Ժոտայի վարած ավտոմեքենան գերազանցել է թույլատրելի արագությունը: Վարելու ընթացքում մեքենայի անվադողը պայթել է, ինչից հետո ֆուտբոլիստը կորցրել է կառավարումը:

 
 
1/3070
bottom of page