top of page

«Ներկայացրել ենք վճռաբեկ բողոքներ, հարուցել կարգապահական վարույթներ». Արամ Վարդևանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 20
  • 1 min read
ree

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի գործընկերներ,


Հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը կալանավորված է: Կալանավորված է հունիսի 17-ին հրապարակավ ներկայացված հաշվեհարդարի խոստման, Գլխավոր դատախազի հաղորդման և Դատավոր Արտակ Կարապետյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ: Պատճառը պարզապես մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին լինելն է, պաշտպանելն է և քաղաքական հետապնդումը:


Հիշեցման կարգով իրավունքի հետ նվազագույն աղերս չունեցող կալանքի որոշման դեմ արդյունավետ վերաքննության իրավունքից պաշտպանության կողմը զրկվել էր դատավոր Արմեն Դանիելյանի միջոցով: Այս ամենը կատարվում էր նաև հենց այսօրվա ՀԷՑ-ի դեմ գործողությունների ապահովման նպատակով:


Գործընկերներներիս հետ միասին ներկայացրել ենք նաև վճռաբեկ բողոքներ: Միաժամանակ, առաջնային ցանկանում եմ ընդգծել, որ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ են ներկայացվել դատավորներ Կարապետյանի և Դանիելյանի դեմ: Նշյալ Դատավորները իրենց կայացրած դատական ակտերով ակնհայտորեն հանգեցրել են մարդու իրավունքների հիմնարար խախտումների և դատական իշխանության հեղինակազրկման»:

 
 
1/2458
bottom of page