Դատարանը արդարացման վճիռ է կայացրել ՔՊ-ականների նկատմամբ «բռնության կոչ» հնչեցնելու քաղաքական հոդվածով. Մելիքյան
- Elen Hovsepyan
- Oct 30, 2024
- 1 min read

Քիչ առաջ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա.Կարապետյան) պաշտպանյալիս նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ՝ ՔՊ-ականների նկատմամբ «բռնության կոչ» հնչեցնելու քաղաքական հոդվածով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Պաշտպանյալիս մեղսագրվում էր համապատասխան ֆեյսբուքյան գրառումներ կատարելը 2023թ. հունվարին՝ մեր 15 զինվորների մահվան հանգեցրած դաժան հրդեհի առթիվ»,- գրել է Մելիքյանը։