top of page

Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսների նկարների վրա ներկ լցրած կնոջը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 22, 2024
  • 1 min read
ree

ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները: 

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն: Հայտնում է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

Հասմիկ Գ.-ն և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե։

bottom of page