Լավրովը և Ռուբիոն հեռախոսով քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները
- Elen Hovsepyan

- Aug 13
- 1 min read

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն օգոստոսի 12-ին հեռախոսազրույց են ունեցել, հաղորդել են Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգոստոսի 15-ին Ալյասկայում անցկացվելիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների որոշակի ասպեկտներ։
«Երկու կողմերն էլ հաստատել են միջոցառման հաջող անցկացման նկատմամբ իրենց տրամադրվածությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։




















