top of page

Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի

Վաղ առավոտյան՝ ժամը ութից, քաղաքացիները Երևանի տարբեր փողոցներում խաղաղ անհնազանդություն ակցիաներ են իրականացնում։

Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիներին ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Այս պահին փակ փողոցներ չկան։

Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր առավոտյան ժամը ութից պետք է Հանրապետության բոլոր շրջաններում խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնել, ապա նշեց, որ հանրահավաք չեն անցկացնի, փոխարենը նա հայտարարեց, որ ամեն օրվա ավարտին կհանդիպենք Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ամփոփելու օրը և հայտարարելու հաջորդ օրվա անելիքների մասին։

bottom of page