top of page

«Mercedes»-ը Բյուրեղավանում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 8, 2024
  • 1 min read

Այսօր՝ օգոստոսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Էմիլ Հ.-ն  «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղա հետիոտնի:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Բյուրեղավան» ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել երեխային, ապա վարորդի հետ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:



Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:



Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

1/2123
bottom of page