top of page

ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր դուք կցանկանաք նեղանալ սիրելիից։ Այդ զգացմունքի դեմ ոչինչ անել չեք կարող։ Ավելի լավ է սպասեք վաղվան, որպեսզի սկսեք կարեւոր խոսակությունը։

ՑԼԵՐ

Միգուցե, դուք ձեր սիրելիի համար այլեւս այնքան էլ հետաքրքիր չեք, քանի որ նա համարում է, որ ձեր մասին ամեն ինչ գիտի։ Փորձեք նրան հակառակն ապացուցել՝ ձեզ դրսեւորելով խորհրդավոր կերպով։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երեկույթ կազմակերպեք եւ հրավիրեք մտերիմ ընկերներին եւ ծանոթներին։ Երբ դուք միասին եք, այնքան աշխուժություն է տիրում որ տխրելու ժամանակ, պարզապես, չեք ունենա։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դուք շատ եք մտածում որեւիցե քայլ ձեռնարկելուց առաջ, ինչը շատ լավ է, քանի որ պետք է յուրաքանչյուր քայլ կշռադատված լինի, որպեսզի հետագայում արդարացնի ձեր սպասումները։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աշխատեք նոր ծանոթություններ չհաստատել։ Ձեր սիրելին շատ խանդոտ կլինի եւ ձեզ ցանկացածի հանդեպ կխանդի, ինչը խնդիրներ կստեղծի ձեր հարաբերություններում։

ԿՈՒՅՍԵՐ

Աշխատեք այսօր ամեն ինչ շատ մանրակրկիտ բացատրել ձեր սիրելիին, այլապես նա ձեզ ոչ մի կերպ չի հասկանա։ Դուք այսօր կնմանվեք երկու տարբեր մշակույթների պատկնող անձանց, որոնք խոսում են տարբեր լեզուներով։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ տխուր կլինի։ Դուք միակ մարդն եք, որը կարող է բարձրացնել նրա տրամադրությունը։ Այնպես որ՝ եղեք հնարավորինս ուշադիր եւ հոգատար նրա հանդեպ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելիի խորհրդավորությունն ու գաղտնապահությունն այսօր մի վերագրեք անվստահության։ Միգուցե, նա, պարզապես, ցանկանում է որեւէ օրիգինալ անակնկալ մատուցել ձեզ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐԱյսօր Ձեր երկրորդ կեսն ամեն կերպ կփորձի թաքցնել Ձեզնից իր ցրվածությունն ու անզգուշությունը: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եթե որեւէ մեկը Ձեզնից որեւէ գաղտնիք է թաքցնում՝ Դուք հաստատ այսօր այն կբացահայտեք: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Դուք կհասկանաք, որ չափազանց շատ ու հաճախ եք շփվում Ձեր սիրելիի հետ, եւ արդեն նույնիսկ սկսել եք հոգնել նրանից: 

ՁԿՆԵՐ

Ձկների ընտանեկան եւ անձնական կյանքը կարող է այսօր փոքր-ինչ փչանալ: Փորձեք պարզել պատճառները ինքնուրույն:

1/1871
bottom of page