top of page

Վիզա ստանալու համար քաղաքացին անցնում է դժվարին ճանապարհ. «Ժողովուրդ»

  • Sep 30, 2025
  • 1 min read

«Ժողովուրդ»-ը գրում է. «Եթե պլանավորում եք ճամփորդել, ապա պատրաստ եղեք, որ վիզայի համար սպասվածից երկար եք սպասելու՝ գուցե նաեւ 5-6 և ավելի ամիս, իսկ ԱՄՆ-ի դեպքում նախատեսվածից գրեթե եռակի թանկ եք վճարելու։

Ուսումնասիրելով իրավիճակը, պարզեցինք, որ թեև Հայաստանը գտնվում է շենգենյան երկրների հետ վիզաների դյուրինացված ռեժիմում, այնուամենայնիվ վիզաներ ստանալու համար ՀՀ քաղաքացիները անցնում են բյուրոկրատական անընդունելի քաշքշուկների միջով, հավաքում են հաստափոր փաստաթղթերի տրցակ, եթե հաջողվում է ամրագրել հարցազրույցի օր:


Հիշեցնենք, որ 2024 թվականին սկսվեց ակտիվ քարոզը, թե Հայաստանը գնալու է վիզաների ազատականացման, ինչը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիների համար մուտքի վիզա անհրաժեշտ չի լինի առաջիկայում:


ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024թ. հաշվետվության ներկայացման ժամանակ՝ այս տարվա հունիսի 24-ին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել էր, թե այժմ բանակցություններ են ընթանում վիզաների ազատականացման վերաբերյալ: Թե կոնկրետ այս գործընթացն ինչ փուլում է, և երբ կարելի է ակնկալել վիզայի ռեժիմի ազատականացում, փոխվարչապետը չէր նշել»։

Մանրամասները՝ թերթի համարում:

 
 
1/2788
bottom of page