top of page

«Ժողովրդին փորձում է հանցակից դարձնել իր հակահայկական թեզերի իրագործմանը»․ Ռուբեն Մխիթարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 23
  • 1 min read
ree

Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի հանրապետությունը»… Սա գոռալով, Նիկոլը պատասխան է ակնկալելու 3 անգամյա «կեցցե» վանկարկումը:


Դա շատ վատ կատարեց իր համագումարի ժամանակ դահլիճում նստած անտաղանդ թիմակիցների օգնությամբ, դա նաև փորձարկեց Արմավիրում, բայց 3 փորձից ոչ մեկն էլ այդպես էլ չհնչեց այնպես, ինչպես նա էր իր գլխի մեջ պատկերացրել:


Իսկ իր գլխում անդադար պտտվում է մի պատկեր, որտեղ Ադոլֆ Հիտլերը ամբիոնին է կանգնած, բարձրախոսներից հնչում է «Heil Hitler!», որին ի պատասխան ամբոխը 3 անգամ գոռում է «Heil! Heil! Heil!»:


Փոքրիկ խմբակի չստացված ֆյուռեռիկը նոր կարգախոսների փնտրտուքի մեջ է և անդադար շեշտելով ժողովրդի ուրախության մասին՝ դրանով ուղղակի փորձում է քողարկել, լղոզել իր համար Եռաբլուրի փակված էջը:


Նա հերթական անգամ ժողովրդին փորձում է հանցակից դարձնել իր հակահայկական թեզերի իրագործմանը, իսկ դրա համար եթե պետք է ամեն օր երկրի հրապարակներում Ֆեստիվառ լինի, ապա արտաքին պարտքի ջանը սաղ լինի: Տո թեկուզ 50 միլիարդ դոլարի հասնի, միայն թե գոնե մեկ անգամ հանդիսատեսից հստակ լսի 3 անգամյա «կեցցե՜»:

 
 
bottom of page