«Ինչո՞ւ են իրավապահները աչք փակում ձեր որդու վարքի վրա»․ հարց՝ Սերգեյ Բագրատյանին
- Elen Hovsepyan
- 8 hours ago
- 1 min read

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դատի է տվել «Ժողովուրդ» օրաթերթին։ Նշենք, որ լրատվականն անդրադարձել էր Բագրատյանի որդու մասնակցությամբ վիճաբանությանը՝ գրելով․ «Օգոստոսի 4-ին Երևանում երեք քաղաքացու միջև տեղի է ունեցել քաշքշուկ, վիճաբանություն։ Միջադեպի կիզակետում է եղել ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, իսկ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայի կայանման հարցը։
Ըստ լուրերի՝ այս միջադեպին անգամ «խառնել» են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ «Զապ»-ին, որ ճիշտ ու սխալ անի, թե ով է կռվի մեջ մեղավոր: Արդյունքում, քրեական վարույթը կարճվել է»։
Այսօր լրագրողը փորձեց Բագրատյանից ճշտել, թե ինչո՞ւ է դատի տվել իրենց։ «Կգնաք դատարան, կիմանաք»,- ասաց Բագրատյանը։ «Ինչո՞ւ են իրավապահները աչք փակում ձեր որդու վարքի վրա։ Խուլիգանության հատկանիշներով է հարուցված եղել հոդվածը»,- շարունակեց լրագրողը։ «Զրպարտում եք մարդկանց, սուտ եք խոսում, թե խուլիգանության հատկնիշներով է եղել հարուցված գործը»,- բարկացավ պատգամավորը՝ փակելով դուռը։