«Ի՞նչ անակնկալի մասին էիք խոսում՝ Պորտուգալիայի դեմ նախախաղային ասուլիսի ժամանակ». հարց՝ Եղիշե Մելիքյանին
- Elen Hovsepyan
- 3 hours ago
- 1 min read

«Ի՞նչ անակնկալի մասին էիք խոսում՝ Պորտուգալիայի դեմ նախախաղային ասուլիսի ժամանակ»,- դիմելով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին՝ հարցրեց լրագրողը: «Անակնկալ չէ, սյուրպրիզ էի ասել: Նախ, շատ ուրախ եմ, որ դա դարձել է հումոր, տիկտոկով և այլն, ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել ժողովրդին՝ եթե ոչ հաղթանակով: Իսկ եթե լուրջ, ինձ հարց տվեցին՝ սյուրպրիզ պատրաստե՞լ եք այս թիմի դեմ, ասացի՝ եթե թիմն ունի պլան ու դրա մասին չգիտի մրցակիցը, դա արդեն անակնկալ է: Դե պարզ է, ոնց ուզենան, կսիրունացնեն ասածս. խնդրեմ, մենակ թող ուրախանա մեր ժողոուրդը»,- ասաց Մելիքյանը: