top of page

Արդարադատության նախարարը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները

Oct 15, 2025
1 min read

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Էվա Սունդքուիսին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ նշանակման կապակցությամբ և նշել, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ արդարադատության և իրավունքի գերակայության ոլորտում ձևավորված համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:




 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր ուղղությունների, մասնավորապես՝

  • Հայաստանի Հանրապետության Նոր Սահմանադրության մշակման գործընթացին։

  • Արդարադատության ոլորտում թվայնացման օրակարգին, որը միտված է ծառայությունների մատչելիությանն ու թափանցիկության բարձրացմանը։

  • Մարդու իրավունքների պաշտպանության բարեփոխումներին, այդ թվում՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը։

  • Հակակոռուպցիոն ռազմավարությանը և այդ ուղղությամբ հակակոռուպցիոն մարմինների կարողությունների զարգացմանը։

  • Դատաիրավական բարեփոխումներին և դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված նախաձեռնություններին։

  • Քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների կարողությունների զարգացմանը:

  • Անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնին:


Կողմերը քննարկել են վերոնշյալ ոլորտներում Շվեդիայի աջակցությամբ նոր ծրագրերի հնարավոր ներդրումը, ինչպես նաև արդեն գործող նախաձեռնությունների շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները։

 
 
1/3083
bottom of page