top of page

Ադրբեջանցիները չեն կարողացել առաջխաղացում գրանցել, մերոնք համարժեք պատասխանել են․ Հակոբ Ավետյան

Nov 20, 2022
1 min read


Հայ-ադրբեջանական սահմանագծի Գեղարքունի հատվածում ուրբաթ օրը տեղի ունեցած մարտական գործողությունները դադարել են, այս պահի դրությամբ կրակոցների ձայներ չեն լսվում։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։


«Այս պահի դրությամբ կարծես թե դադարել են, կրակոցներ չենք լսում», - նշեց նա՝ հավելելով, որ իր ղեկավարած համայնքը կրակոցների պատճառով չի տուժել։


««Մյուս տեղերի մասով չեմ կարող ասել», - նշեց նա՝ նշելով, որ տեղյակ չէ՝ ռուսակա՞ն կողմի միջնորդությամբ է դադարել կրակը։

Ավետյանը նաև մեզ փոխանցեց, որ ադրբեջանական սադրանքները միայն Գեղամասարի ուղղությամբ չէ, որ տեղի են ունեցել։ «Սյունիքում, Սոթքում, Շորժայի հատվածում էլ է լարված եղել», - տեղեկացրեց նա։


Ավետյանը դժվարացավ նշել, թե որքան կպահպանվի հարաբերական կայունացված վիճակը։


«Աստված անի, էլի չարունակվի, բայց այս պահին կարող է քիչ ժամանակով պահպանվել հանգստությունը, որովհետև ավելի մեծ մասշտաբի էին ադրբեջանցիները սկսել։ Մեր տղաներն էլ համարժեք պատասխանը տալիս են, ադրբեջանցիների առաջխաղացումը չի հաջողվել, երևի հենց դրա պատճառով էլ կարող են իրենք դադար տված լինել», - եզրափակեց Գեղամասարի համայնքապետը։

 
 
1/3084
bottom of page