top of page

«Հայփոստի» աշխատակիցը յուրացրել է պատերազմի հետևանքով տեղահանվածի պետական դրամական աջակցությունը

Nov 20, 2022
1 min read


«Հայփոստ» ՓԲ ընկերության Ախուրյանի՝ թիվ 2601 փոստային բաժանմունքի ավագ օպերատոր Կ․Խ․-ն պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացրել է զգալի չափերով՝ 300․000 դրամ։ Այդ մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։


Մեղադրական եզրակացության համաձայն, նա 2021 թվականի հունվարի 11-ին հափշտակել է պատերազմի հետևանքով Ասկերանի շրջանի Ակնաղբյուր համայնքից տեղահանված Ա․Ծ․-ի անունով պետության կողմից տրամադրված միանվագ 300․000 դրամ գումարային օգնությունը։


Կ․Խ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետի (Յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով,) և 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով։


Գործը մակագրվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին։


Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։


Առաջիկա դատական նիստը դեռ նշանակված չէ։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 
1/3084
bottom of page