top of page

Իսրայելը ռմբահարել է Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը եւ ՄԱԿ ԱԽ-ն դա չի դատապարտել. վերլուծաբան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 14, 2024
  • 1 min read

Վերջին ժամանակներում երկու նշանային իրադարձություն է տեղի ունեցել, ինչը հեռու գնացող հետեւանքներ է ունենալու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«1.Պետությունն' Իսրայելը, ռմբահարել է այլ պետության' Իրանի, դիվանագիտական ներկայացուցչությանը եւ ՄԱԿ ԱԽ-ն դա չի դատապարտել։ Առաջ, նման բան, միայն տեռորիստական կազմակերպություններն էին անում։ Այսինքն, Վիեննայի կոնվենցիաներն ի չիք են դառնում։

Դրան, ի պատասխան, Իրանն ուղղակիորեն, այլ ոչ թե իր պրոքսիների միջոցով, հարվածել է Իսրայելին։ Դա նույնպես նոր որակ է։ Ի դեպ, Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել»,- գրել է նա։

1/2625
bottom of page