Կառավարությունը հավանություն տվեց «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին
Jan 9, 2025
1 min read

Կառավարությունը այսօր տեղի ունեցած նիստում հավանության արժանացրեց «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը:
«Այս օրենքի ընդունումից հետո ԵՄ-ի հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որ իրենք են պատկերացնում և որը մենք ենք պատկերացնում, և միասին ճանապարհային քարտեզ պետք է կազմենք»,- նշեց Փաշինյանը:




















