top of page

Բարսայի խաղացողները դեկտեմբերին Ատլետիկոյի նկատմամբ տարած հաղթանակի համար համակարգիչներ են ստացել

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները ստացել են «Ատլետիկո Մադրիդի» դեմ հաղթանակի համար խոստացված MacBook համակարգիչները։

Դեկտեմբերի 3-ին կայացած «Ատլետիկոյի» հետ առաջին խաղում հաղթանակի դեպքում թիմին հատուկ նվերներ էին խոստացել՝ Apple MacBook համակարգիչներ։

Այդ խաղում թիմ հաղթել էր (1:0) Ժոաու Ֆելիքսի գոլի շնորհիվ։

Թիմերը դրանից հետո ևս մեկ խաղ են անցկացրել։ Մարտի 17-ին կայացած երկրորդ հանդիպումը կրկին ավաչտվել է «Բարսելոնայի» հաղթանակով (3:0):

Երեկ ֆուտբոլիստները ստացել են համակարգիչները, սակայն Չավին ու նրա անձնակազմը մնացել են առանց նվերների։ Նշվում է, որ դա առաջացրել է մարզչական շտաբի անդամների դժգոհությունը։

  

ԱղբյուրArmSport.am

bottom of page