Ռուսաստանը «Սմերչ»-ով հարվածել է Կոնստանտինովկայի բնակելի շենքին և շուկային. կան զոհեր

Ռուսական զորքերը հրետակոծել են Դոնեցկի մարզի Կոնստանտինովկան, ինչի հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, վիրավորվել չորսը։
Այս մասին հայտնել են Դոնեցկի մարզային դատախազությունը և Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։
Հետաքննության տվյալներով՝ ռուս զինվորականները քաղաքը հարվածելու համար օգտագործել են «Սմերչ» ՀԿՌՀ-ներ։ Արկերը հարվածել են բնակելի թաղամասին և տեղական շուկային։
Հարձակման զոհ են դարձել երկու կին՝ 40 և 69 տարեկան, և 32-ամյա տղամարդ։ Չորս քաղաքացիական անձ ականի պայթյունային վնասվածքներով և բեկորային վերքերով, տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Հրետակոծության հետևանքով վնասվել են մասնավոր և բնակելի շենքեր, մեքենաներ, առևտրի օբյեկտներ և էլեկտրահաղորդման գիծ։
Դոնեցկի ղեկավարը կոչ է արել շրջանի բնակչությանը անհապաղ տարհանվել՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից շարունակվող հարվածների պատճառով։




















