top of page

ՌԴ անվտանգության ծառայությունը բացահայտել է Արմեն Սրագսյանի սպանության մանրամասները

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 11
  • 1 min read
ree

Այս տարվա փետրվարին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով զոհվել էր «Арбат» կամավորական գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանը, իրականացվել է մահապարտ-ահաբեկչի ձեռքով, РИА Новости-ին հայտնել է ՌԴ անվտանգության ծառայության աշխատակիցը։

Ուկրաինական հատուկ ծառայությունները ռուսաստանցի թոշակառուներին օգտագործում են որպես մահապարտ-ահաբեկիչներ՝ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար՝ անցանկալի վկաներից ազատվելու և նրանց խոստացված պարգևը չվճարելու համար, հաղորդում է Անվտանգության դաշնային ծառայությունը։

«2025 թվականի սկզբից ի վեր ուկրաինական հատուկ ծառայություններն ավելի ու ավելի հաճախ են դիմում դիվերսիայի սցենարին, որի արդյունքում կատարողները վերացվում են թիրախի հետ միասին։ Օրինակ է Մոսկվայի «Алые паруса» բնակելի համալիրում, Ստավրոպոլ և Լուգանսկ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի ընթացքում զոհվել են ՌԴ երեք քաղաքացիներ, որոնք գործել են ուկրաինական հատուկ ծառայությունների հսկողության ներքո»,- հայտնել է ԱԴԾ օպերատիվ աշխատակիցը։

 
 
bottom of page