«Եթե մեզնից որևէ մեկը հրաժարվի սուրբ պատարագին մասնակցելուց, կնշանակի տեսանյութերը հասել են իրենց նպատակին»․ Վահան Հովհաննիսյան
- Elen Hovsepyan

- 10 hours ago
- 1 min read

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ տեսանյութերը հրապարկվեցին այսօր: Պատասխանն ակնհայտ է՝ արդարացնելու վաղը Հովհաննավանքում տեղի ունեցող պղծությունը և միաժամանակ արժեզրկելու ՀԱՍԵ-ում տեղի ունեցող պատարագի արարողությունը:
Եթե մեզանից որևէ մեկը հրաժարվի եկեղեցիներից մեկում անմահ և սուրբ պատարագին մասնակցելուց, կնշանակի տեսանյութերն հասել են իրենց նպատակին, Ստեփան Ասատրյանը հասել է իր նպատակին, իշխանությունը հասել է իր նպատակին:
Վաղը պատարագի եմ մասնակցելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թող երիցս խափանվի չարը»։




















