«Պետական բյուջեից 3,2 միլիոն դոլար են վճարելու արբիտրաժային դատարանում ՀՀ շահերը ներկայացնելու համար»․ Արման Թաթոյան
- Elen Hovsepyan

- Aug 22
- 1 min read

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթույանի թելեգրամյան գրառումը․ «Պարզվում է` իշխանությունը 3,250,000 ԱՄՆ դոլար է վճարում պետական բյուջեից, որ իր իսկ գործած ապօրինության պատճառով ՀԷՑ-ի «ազգայնացման» գործով Հայաստանի շահերը ներկայացվեն Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում ու դա արել է մեկ անձից գնման ընթացակարգով: Ընդ որում, այս գումարը չի ներառում հարկերը, փորձագիտական ու այլ ծախսեր:
Այսինքն` ստացվում է, որ ՔՊ-ն իր քաղաքական շահերի համար «ազգայնացնում է» ՀԷՑ-ը և մեր երկրի անվտանգության համար ռազմավարական նշանակության այդ օբյեկտը շարունակաբար հեղեղում ՔՊ կուսակցականներով, որոնք քաղաքական թիմի անդամներ են և որոնց էներգետիկ բնագավառի փորձի վերաբերյալ որևէ տեղեկություն գտնել հնարավոր չէ։ Փաստացի, ՀԷՑ-ը վերածվել է կուսակցական մարմնի ու ավելին` նախընտրական շտաբի:
Սրանով լուրջ վնաս են հասցրել Հայաստանի միջազգային հեղինակությանը և ներդրումային միջազգային իմիջին, որի վերականգնումը տարիների ջանքեր է պահանջելու:
Սա ևս մեկ ապացույց է, որ երկրում հաստատված է կուսակցապետություն և անձնիշխանություն»։




















