top of page

Մոսկվայի դատարանը կալանավորել է հայազգի բլոգերին՝ «Խորհրդային Միության հերոս Մատրոսովին վիրավորելու» համար

  • Aug 26, 2025
  • 1 min read

Մոսկվայի Տագանյան դատարանը երկուշաբթի օրը կալանավորել է հայազգի բլոգեր Արսեն Մարկարյանին՝ Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու մեղադրանքով։ Նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Մոսկվայի դատախազությունը հրապարակել է դատարանի որոշումը։



Կալանքի միջնորդությունը քննվել է փակ ռեժիմով, գրում է  «Կոմերսանտը»։ Նրան առաջադրված մեղադրանքների էությունը մանրամասն չի բացահայտվում։ Ուժային կառույցներից արտահոսքեր հրապարակող անանուն Telegram-ալիքը պնդում է, որ քրեական հետապնդման պատճառը եղել է բլոգերի կողմից տեսանյութը, որում նա վիրավորել է Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Մատրոսովին։



Տեսանյութը հրապարակվել է փետրվարին։ Մարկարյանը ձերբակալվել է օգոստոսի 23-ին Մոսկվայի մարզում։ Նա գտնվել է մեքենայի բեռնախցիկում։ Mash-ը պնդում է, որ նրան փորձել են գաղտնի տարհանել Ռուսաստանից։



Երկուշաբթի օրը դատարանում նա հայտարարել է, որ տեսանյութում, որը քրեական գործի հարուցմանպատճառ է դարձել, ինքը չէ։

 
 
1/2721
bottom of page