top of page

Բագրատ Սրբազանը Կիրանց է մեկնում. Փաստինֆո

Տավուշի թեմի առաջնորդն իր թեմին չի պատրաստվում միայնակ թողնել խնդիրների հետ։ Թեև Կիրանց գյուղի հատվածում ոստիկանական ուժերը դեռևս փակ են պահում ճանապարհը, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը կրկին մեկնել է Կիրանց։ 

Նա «Փաստինֆո»- ին ասել է, որ ճանապարհին է, երեկոյան մեկնել էր Էջմիածին։

«Բան չկա, հետագա մեր ծրագրերն ենք մշակել, այս պահին Կիրանց եմ մեկնում, Իջևանի ճանապարհին եմ»,- ասել է Սրբազանը՝ հավելելով, որ փորձելու է մոտենալ գյուղի փակ մուտքին և գյուղ մտնել։

1/1915
bottom of page