top of page

«Հրապարակ». Ամուլսարի գործով հայկական կողմը կներկայացնեն Կարեն Անդրեասյանն ու ընկերները

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 14
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկացանք, որ Միջազգային արբիտրաժային դատարանը վարույթ է ընդունել «Ամուլսարի գործը»:

Դեռեւս 2023 թվականին Amulsar Investor Ventures LLC-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել էր հայց։

Հայցվորներն ամերիկյան ներդրողներն էին, որոնք այժմ միավորվել են եւ համատեղ հայց ներկայացրել` մի իրավաբանական ընկերության միջոցով:

Գործը վարույթ ընդունելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ գործող Ներդրումների փոխադարձ պաշտպանության եւ քաջալերման պայմանագիրը։

Արբիտրաժային ատյանը նախագահում է Ջանեթ Վոքերը։ Հայկական կողմից որպես պատասխանող կողմ հանդես են գալու Կարեն Անդրեասյանը՝ միջազգային իրավական ատյաններում ՀՀ ներկայացուցիչը, նրա տեղակալ Արտյոմ Սուջյանը, նույն գրասենյակի ներկայացուցիչներ Մերուժան Հայկյանցն ու Աննա Շահնազարյանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2481
bottom of page