top of page

«Բագրատ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել»․ Սերգեյ Հարությունյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 25
  • 1 min read
ree

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ «Հերթական քաղաքական հետապնդումն է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ իրենց արգելվել է մանրամասներ հայտնել և դա այն դեպքում, երբ իշխանական լրատվականներին թույլատրվում է հրապարակել ամեն ինչ․ «Մենք շատ բաներ իմանում ենք civic.am-ից»,- ասաց փաստաբանը։ Նրա խոսքով Բագրատ սրբազանը հումորով է վերաբերվում այս ամենին։Նշենք, որ մեղադրանքը ներկայացվել է ըստ Քննչական կոմիտեի հրապարակած հոդվածների։Փաստաբանի խոսքով Սրբազանը 24 ժամով է ձերբակալվել, ապա դատարանը կքննի կալանքի միջնորդությունը։

 
 
1/2548
bottom of page