«Պայքարը հաջողելու ենք»․ Նարինե Դիլբարյան
Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսպիսի հակաժողովրդավար, հակապետական, հակաքաղաքացի իշխանություն Հայաստանում այլևս չի կարող լինել և չպիտի լինի։ Պայքարը շարունակելու ենք և հաջողելու։ Մայիսի 9-ից առավել խելապատառ աջ ու ահյակ Փաշինյանի կամքին հակադրվողներին ու դիմակայողների Կրեմլի ագենտ ու գուբերնիայի ներկայացուցիչ անվանող և այլ անհեթեթ որակումներ տարածող ՔՊ ժամանակավոր իշխանության ներկայացուցիչներին պետք է հարցեր ուղղել՝ ձեր ուղղակի պարտականությունները թողած՝ ինչո՞վ եք զբաղված, թե գիտակցում են, որ իրենց ժամանակն ավարտվում է։ Սամվել Վարդանյանին խոշտանգել են արդեն 3 շաբաթ է, հապաղումով գործ են հարուցել խոշտանգման հանցակազմով։ Եւ ի՛նչ՝ ո՛չ մի գործողություն չեն իրականացրել, անգամ իրենց անգործունեությամբ՝ պետքեր հոգալու ամոթալի պատրվակով խոշտանգմանը, ըստ մեր ՔՐօրի, ուղղակի մասնակից երկու ոստիկաններին մեղադրանք չի հարուցվել, նրանք շարունակում են իրենց ծառայությունները մատուցել ապօրինի հրաման տվողներին։ Նողկալի է, երբ լսում ես ժողովրդավարության անունից խոսող այս իշխանախմբի և նրանց պաշտպանների խոսքերը՝ երեկ Էջմիածնում բացարձակապես անմեղ, խաղաղ հավաք կազմակերպելու սահմանադրական իրավունքն իրացնող մարդկանց ապօրինի ձերբակալում են իբր զենք կրելու համար, խափանում հավաքը, մարդկանց 2-3 ժամ պահում, քաշքշում, մարմնական վնասվածքներ պատճառում, ՄԻՊ անունը կրող տիկինն անգամ ներկայացուցիչ չի ուղարկում հիվանդանոց, չի ուզում տեսնել մարդու իրավունքների խախտումներն իրեն նշանակած ուժի կողմից»։