«Թրամփն իր վրիպակն ուղղել է․ ես էլ Վիկ Դարչինյանի փոխարեն Նշան Մունչյան եմ ասել»․ Նիկոլ Փաշինյան
- Elen Hovsepyan
- 3 hours ago
- 1 min read

«Ցանկացած մարդ և երկրի ղեկավար իր վրիպակներն ըստ պատեհության ուղղում է և ԱՄն նախագահը դա արդեն իսկ արել է, այդ թվում՝ իր թվիթերյան վերջին գրառման մեջ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դոնալդ Թրամփի կողմից Հայաստանը Ալբանիայի հետ շփոթելուն։
«Այսօր կառավարության նիստին ես էլ երկու հարգելի մարդկանց անուններ շփոթեցի, բայց դա չի նշանակում, որ ես չեմ տարբերում, թե ով՝ ով է։ Վիկ Դարչինյանի փոխարեն ասել եմ Նշան Մունչյան, բայց դա չի նշանակում, որ ես Վիկ Դարչինյանին Նշան Մունչյանից չեմ տարբերում»,-ասաց Փաշինյանը։