«Հայաստանի զինումը կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտն էր»․ Բայրամով
- Elen Hovsepyan

- Aug 26
- 1 min read

Ադրբեջանը լուրջ քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Մեր երկիրը բացահայտ հայտարարել է, որ «Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրն է»։ Չնայած որոշ հաջողությունների, որոնք ձեռք էին բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքում, Հայաստանի արագացված զինումը եղել է կարգավորման գործընթացի ավարտին հասնելու հիմնական խոչընդոտը»,-ասել է Բայրամովը:




















