«Ճակատագրական կլինի, եթե «Հայաստան» խմբակցությունը չմիանա իմփիչմենթին»․ Մարգարիտ Եսայան
- Elen Hovsepyan

- Sep 26
- 1 min read

«Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը մնում է միակ սահմանադրական ճանապարհն այս իշխանություններից ազատվելու համար»,- ԱԺ լսումներից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը։
«Մենք, մեր ընդդիմադիր գործընկերները, «Հայաստան» խմբակցությունը, ուղղակի ճակատագրական սխալ կգործենք, եթե անվստահության գործընթացին նոր թափ չհաղորդենք և չհաջողենք, քանի որ այս իշխանությունները դարձել են ոչ միայն հանձնող, այլև մահ ու սպանություններ բերող։ Այս իշխանությունն իրականացնում է երկիրը սահուն հանձնելու, հայ ժողովրդի միջից հայկական գենը վերացնելու գործընթաց»,- ասաց Եսայանը՝ նշելով, որ չպետք է թույլ տալ, որպեսզի գործը հասնի հերթական կամ արտահերթ ընտրություններին, քանի որ Նիկոլ Փաշինյանը նկարելու է այն թվերը, որն ինքն է ուզում և «մուրճն ավելի ուժգին է հարվածելու»։




















