Ժամերգությունից հետո Վեհափառը հոծ թափորի ուղեկցությամբ հանդարտ հեռացավ Մայր տաճարից
Dec 18, 2025
1 min read

Վայրկյաններ առաջ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդը ժամերգության ավարտից հետո հոծ թափորի ուղեկցությամբ հանդարտ հեռացավ Մայր տաճարից: Իր երթի ընթացքում նա օրհնում էր իրեն մոտեցող հավատացյալներին: Հիշեցնենք` 10 եպիսկոպոսներն աջակիցների, հատուկ ծառայողների ու սադրիչների օգնությամբ փորձում էին բացել տաճարի` իրենց դեմ փակված դռները: Սակայն ժողովուրդը դա թույլ չտվեց նրանց:




















