Կարգալույծ հռչակված քահանաները ոստիկանների ուղեկցությամբ Սուրբ Գայանե եկեղեցու տարածքից շարժվեցին դեպի Մայր աթոռ
- Elen Hovsepyan

- 4h
- 1 min read

Կարգալույծ հռչակված քահանաները, որոնք հավաքվել էին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու հարակից տարածքում, այժմ ոստիկանների ուղեկցությամբ այդտեղից դուրս են եկել և շարժվում են դեպի Մայր աթոռ։
Լրագրողների հարցին՝ թե ինչպե՞ս են պատրաստվում մաքրել, նորոգել հայ եկեղեցին, նրանք պատասխանեցին. «Քրիստոսով։ ինչպես Աստված կամենա»։
Նշենք, որ այս պահին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի բակում հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել, որոնք եկել են աջակցելու եկեղեցուն ու կաթողիկոսին։ Այստեղ է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, «Հայաստան» խմբակցության բազմաթիվ պատգամավորներ, այդ թվում Լևոն Քոչարյանը, Գեղամ Մանուկյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Հավաքվածների վանկարկում են «վեհափառ»։
Այստեղ են նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմնակից քաղաքացիները, որոնք վանկարկում են «հեռացիր»։
Քիչ անց այստեղ կսկսվի միասնական ժամերգությունը, որին մասնակցելու համար կժամանի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։




















