top of page

ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնել հաղթանակ. Աբրահամյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 8, 2024
  • 1 min read

«Այսպես կոչված սահմանային ճշգրտումները «օդում թողելուց» և միակողմանի զիջումներից հետո, ՔՊ-ն տարբեր խմբերով վոյաժներ է անում Տավուշի հանձնված ուղղություններով»,- նշում է ԱԺ «Պատիվ ուեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնել հաղթանակ ու դա անել այնպիսի ոգևորությամբ, կարծես, մեծ լավություն են արել հայ ժողովրդին:

«Նույնիսկ այդ ֆոնը ստեղծելու դեմքերը պատահական չեն ընտրվում` քպ-ին «չեստ տվող» համազգեստավորներից մինչև վարկաբեկված պերսոնաժներ:Երբ այդ ամենը ֆիլտրում ես` տակը մնում են հող, ունեցվածք, անվտանգություն կորցրած մարդիկ և խաբված հասարակություն»,- գրել է Տ.Աբրահամյանը։ 

1/2160
bottom of page