top of page

Կարող է՝ ինչ-որ մի պահի հրաժարվենք որևէ բան ստորագրել, եթե Ադրբեջանի հետ չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 9, 2024
  • 1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է` «Հայաստանի տարածքից որևէ մաս քննարկման ենթակա չէ»:

 

«Բանակցություններ վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա  որևէ բան չի նշանակում»,- ԱԺ-ում հայտարարեց նա:

 

Սիմոնյանն ասաց, թե կարող է՝ ինչ-որ մի պահի Հայաստանն  ընդհանրապես հրաժարվի որևէ բան ստորագրել, եթե Ադրբեջանի հետ չգան համաձայնության:

 

«Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի տարածքից, Տավուշի մարզից, որևէ մարզից որևէ բան քննարկման ենթակա չէ»,- հավելեց նա։

1/2625
bottom of page