top of page

Թրամփը հայտարարել է, թե Իրանում խոցված ինքնաթիռի երկրորդ օդաչուին վտանգ չի սպառնում

  • 10 hours ago
  • 1 min read


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում խոցված F-15E ինքնաթիռի երկրորդ օդաչուն անվտանգ է «ԱՄՆ պատմության մեջ ամենահամարձակ որոնողական-փրկարարական գործողություններից մեկի» արդյունքում։

Ավելի վաղ CBS-ը, հղում անելով աղբյուրներին, պնդել էր, որ օդաչուներից մեկը փրկվել և տարհանվել է երկու ամերիկյան ռազմական ուղղաթիռների կողմից։

«Իմ հայրենակից ամերիկացիներ, վերջին մի քանի ժամվա ընթացքում Միացյալ Նահանգների զինված ուժերը իրականացրել են ԱՄՆ պատմության մեջ ամենահամարձակ որոնողական-փրկարարական գործողություններից մեկը՝ փրկելու մեր… անձնակազմի անդամներից մեկին, մի սպա, որը նաև բարձրակարգ գնդապետ է, և ես ուրախ եմ հայտնել, որ նա այժմ անվտանգ է», -ասել է Թրամփը Truth Social սոցիալական մեդիա հարթակում արված գրառման մեջ։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ զինվորականները 24 ժամ հետևել են օդաչուի գտնվելու վայրին։ Օդաչուն վիրավորվել է, բայց Թրամփի խոսքով՝ նա լավ է։

«Իմ հրահանգով ամերիկյան զինվորականները տասնյակ ինքնաթիռներ են ուղարկել նրան դուրս բերելու համար; Այդ ուղղաթիռները զինված են աշխարհի ամենամահացու զենքերով… Սա ռազմական պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկու ամերիկացի օդաչուներ առանձին-առանձին փրկվել են թշնամու տարածքի խորքում», -հավելել է Թրամփը։

Ըստ Washington Post-ի, Իրանում ենթադրաբար կործանված ամերիկյան ինքնաթիռը F-15E կործանիչ-ռմբակոծիչ է՝ երկու հոգանոց անձնակազմով։ Tasnim լրատվական գործակալությունը նախկինում հաղորդել էր, որ իրանցի զինվորականները, հնարավոր է, գերի են վերցրել ամերիկացի օդաչուի, որը կատապուլտվել է, երբ իրանական հակաօդային պաշտպանությունը խոցել է ինքնաթիռը։

 
 
1/2774
bottom of page