top of page

Մակրոնը Սի Ծինփինի հետ լեռներ է գնացել՝ «անկեղծ զրույցի» համար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 7, 2024
  • 1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ ուղևորվել է Պիրենեյների լեռնաշղթա՝ արդի հարցերի շուրջ անկեղծ խոսակցության համար համապատասխան մթնոլորտ ստեղծելու նպատակով: Այս մասին գրում է AFP-ն։



Մակրոնն ու Սին կայցելեն ամենաբարձր ասֆալտապատ լեռնանցքներից մեկը, որը հաղթահարում են «Տուրը դը Ֆրանս» հեծանվային մրցույթի մասնակիցները, ասվում է հաղորդագրությունում։



Նշվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահի համար ճանապարհորդության վայրը «առանձնահատուկ նշանակություն ունի»։ Մակրոնին մերձ աղբյուրները հույս են հայտնել, որ լեռներ կատարած ճանապարհորդության շնորհիվ առաջնորդների միջև բարդ հարցերի շուրջ ավելի անկեղծ զրույցի հնարավորություն կստեղծվի, գրում է AFP-ն։



Նյութում նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը նախօրեին հույս էր հայտնել, որ այս այցի ընթացքում «արդյունավետ և բարեկամական բանակցություններ տեղի կունենան»։

1/2213
bottom of page