Search
Ծառայողական քննություն սկսել լրագրողների հանդեպ ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ. Հայտարարություն
- Elen Hovsepyan
- May 13, 2024
- 1 min read

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը ՆԳՆ-ին կոչ է անում ծառայողական քննություն սկսել ուժայինների նկատմամբ:
«Խստորեն դատապարտում ենք քաղաքացիների կողմից խաղաղ անհնազանդության գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը՝ ոստիկանական ուժերի կողմից:
Հորդորում ենք ՀՀ Ներքին գործերի նախարարությանը 24 News-ի լրագրող Մերի Մանուկյանի, ABC media-ի օպերատոր Մհեր Դավթյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար սկսել ծառայողական վարույթ»,- ասվում է հայտարարությունում։