Կոչ եմ անում հայկական մեդիադաշտ չբերել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը. Դանիելյան
- Elen Hovsepyan

- Jul 10
- 1 min read

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը կոչ է արել հայկական մեդիա դաշտ չբերել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, չօգտագործել այդ հասկացությունը:
Սոցցանցի իր էջում պատգամավորը գրել է.
«Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» անընդունելի է սյունեցիների և ողջ հայ ժողովրդի համար:Կարող է լինել ճանապարհների ապաշրջափակում ՀՀ սուվերենության և ազգային իրավազորության սկզբունքի գերակայությամբ`չթողնելով տարընկալման տեղ:
Դատապարտելի են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» հասկացության շուրջ տարատեսակ շահարկումները: Կոչ եմ անում հայկական մեդիա դաշտ չբերել այդ արտահայտությունը, չօգտագործել այդ հասկացությունը:
Հետևեք ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրություններին և մի տարածեք ապատեղեկատվություն»:




















