top of page

Հրդեհ Բաշինջաղյան փողոցում

Nov 20, 2022
1 min read


Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 21:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող շենքերից մեկի մոտակա ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։04-ին, մարվել՝ 22։31-ին։ Ավտոտնակում այրվել են «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային իրեր։

 
 
1/3083
bottom of page